ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին սպառնացել է դաժան հատուցմամբ հարվածների շարունակման դեպքում

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն (ԻՀՊԿ) ԱՄՆ-ին և Մերձավոր Արևելքի երկրներին, որոնք թույլ են տալիս Վաշինգտոնին օգտագործել իրենց տարածքը, սպառնացել է դաժան հատուցմամբ՝ Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածների շարունակման դեպքում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԻՀՊԿ մամուլի ծառայության հաղորդագրությունը: «ԱՄՆ-ն և այն պետությունները, որոնք նրան են տրամադրում իրենց ռազմակայանները տարածաշրջանում (ամերիկյան ուժերի) տեղակայման համար, պետք է իմանան, որ կարմիր գծերի հատումը և քաղաքացիական բնակչության ու քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները կհանգեցնեն չափազանց դաժան հատուցման», – նշված է հաղորդագրության մեջ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9510

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով