Չինաստանում սողանքն ու լեռան փլուզումը 8 մարդու կյանք են խլել

Չինաստանի Չունցին քաղաքում հորդառատ անձրևների հետևանքով սողանք է տեղի ունեցել, որը լեռան փլուզման պատճառ է դարձել։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 8 մարդ, ևս 34-ը համարվում են անհետ կորած։ Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության փոխանցմամբ՝ փրկարարներին հաջողվել է փլատակներիից դուրս բերել 10 մարդու։ Տարերային աղետի հետևանքով երկրում հայտարարվել է երկրորդ մակարդակի արտակարգ իրավիճակ։ Ավելի քան 1000 բնակիչ տարհանվել է, իսկ հնարավոր վթարներից խուսափելու նպատակով դեպքի վայրից մեկ կիլոմետր շառավղով դադարեցվել է ջրի, էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10027

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով