ԱՄՆ-ը և Իրանը՝ լայնամասշտաբ պատերազմի շեմին. WP

Միացյալ Նահանգները մոտենում են Իրանի հետ լայնամասշտաբ ռազմական հակամարտության սկզբին՝ Իրաքում և Հորդանանում ամերիկացի զինծառայողների զոհվելուց հետո։ The Washington Post-ը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնում է, որ Պենտագոնն արդեն սկսել է ավելացնել ռազմական ինքնաթիռների թիվը Մերձավոր Արևելքում։ Միաժամանակ, ռազմական գործողությունների հնարավոր ընդլայնումը լուրջ մարտահրավերների է բախվում։ ԱՄՆ-ի հնարավորությունները սահմանափակված են հակաօդային պաշտպանության միջոցների և հեռահար հրթիռների պակասող պաշարներով, ինչպես նաև նյութատեխնիկական դժվարություններով, որոնք կապված են տարածաշրջան լրացուցիչ զորքեր և տեխնիկա տեղափոխելու սահմանափակ հնարավորությունների հետ՝ հաշվի առնելով նախկինում ստացված մարտական վնասվածքները։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9985

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով