Գրոսին կրկին կոչ է արել ռազմական զսպվածություն ցուցաբերել բոլոր միջուկային օբյեկտների հարակից տարածքներում

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հուլիսի 19-ին զսպվածության կոչ է արել այն բանից հետո, երբ Իրանի իշխանությունները հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է երկրի հարավ-արևմուտքում կառուցվող ատոմակայանին։ Այս մասին ասվում է X սոցիալական ցանցում գործակալության տարածած հայտարարության մեջ։ «ԱԷՄԳ-ն ուսումնասիրում է Իրանում՝ Դարքհովինում, նախատեսվող ատոմակայանի շինհրապարակի վրա գիշերվա ընթացքում տեղի ունեցած հարձակման մասին հաղորդումները։ Կայանը գտնվում է շինարարության ամենավաղ փուլերում և ԱԷՄԳ-ի վերջին այցի ժամանակ այնտեղ միջուկային նյութ չի եղել։ Թեև հաղորդված հարձակումը որևէ ճառագայթային վտանգ չի ներկայացնում, սակայն ԱԷՄԳ տնօրեն Ռաֆայել Գրոսին վերստին կոչ է անում ռազմական զսպվածություն ցուցաբերել բոլոր միջուկային օբյեկտների հարակից տարածքներում»,- ասվում է հայտարարության մեջ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9985

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով