Երեկ երեկոյան Հակակոռուպցիոն դատարանը որոշեց 2 ամսով կալանավորել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար, լեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին։ Երեկ կեսօրին հայտնի դարձավ, որ հակակոռուպցիոն կոմիտեն բերման էր ենթարկել հետախույզ Արթուր Ավանեսյանին: Ռազմական հարցերով փորձագետ Դավիթ Ջամլյանի բնորոշմամբ՝ տեղի ունեցածը խայտառակություն է։ «Երեկ լսեցի այն ձայնագրությունը, որի հիման վրա Նիկոլի Հակակոռուպցիոն դատարանը ձերբակալել, հետո կալանավորել է այդ հզոր անձնավորությանը, ով մեծագույն վաստակ ունի հայրենիքի պաշտպանության գործում։



