ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ զրույցում պահանջել է ավելի ակտիվ միջոցներ ձեռնարկել՝ երկրում անտառային հրդեհները վերահսկողության տակ վերցնելու համար։ Այդ հրդեհների ծուխն ավելի վաղ ծածկել էր ԱՄՆ մի շարք խոշոր քաղաքներ: Միացյալ Նահանգների ղեկավարը չի բացառել, որ կձգտի Օտտավայից հասնել փոխհատուցուման: «Ես նրան ասացի. «Դուք պետք է դադարեցնեք այդ հրդեհների տարածումը, որոնք թունավորում են մեր օդը: Մեր օդը թունավորված է»», – ասել է ԱՄՆ-ի ղեկավարը հուլիսի 19-ին՝ պատասխանելով լրագրողների հարցերին: Թրամփը հայտարարել է անտառային հրդեհները դադարեցնելու անհրաժեշտության մասին՝ նշելով, որ եթե Կանադային անհրաժեշտ լինի ԱՄՆ-ի օգնությունը, իրենք պատրաստ են այդ հարցում աջակցել։ «Բայց գուցե նրանք պետք է մեզ ինչ-որ փոխհատուցում վճարեն կամ նման մի բան։ Կամ գուցե մենք պետք է որոշ մաքսատուրքեր սահմանենք», – ասել է ԱՄՆ նախագահը:



