Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցում է 2300-ը

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա տենդով հիվանդության լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 2 344-ի՝ մեկ օրում ավելանալով 77-ով։ Այդ մասին հայտնել է Կոնգոյի Կապի և զանգվածային լրատվամիջոցների գործերով նախարարությունն իր ամենօրյա տեղեկագրում։ Էբոլայից մահացածների թիվը կազմում է 930։ Անցած օրը մահացել է 37 մարդ։ Մահացության ցուցանիշը կազմում է 39,7%։ Այժմ հիվանդանոցներում և մեկուսարաններում է գտնվում 724 հիվանդ։ Էբոլայով ախտահարված անձանց շփումների հսկման ցուցանիշը կազմում է 85,8%։ Էբոլայի բռնկումն սկսվել է մայիսի 15-ին ԿԴՀ-ի արևելքում և Ուգանդայում։ Տենդը տարածվել է Կոնգոյի հինգ նահանգում։ Բռնկման էպիկենտրոնը գտնվում է Իտուրիի նահանգում:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9965

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով