Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելն իրավունք ունի հարվածել Լիբանանում գտնվող թիրախներին

Իսրայելն ԱՄՆ-ի և Լիբանանի հետ ձեռք բերած պայմանավորվածությունների շրջանակներում իրավունք ունի հակազդել սպառնալիքներին Լիբանանի տարածքում, չնայած հրադադարին։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Մենք հարվածներ ենք հասցնում և՛ անվտանգության գոտում, և՛ անվտանգության գոտուց ու Լիտանի գետից դեպի հյուսիս։ Մենք ունենք գործողությունների ազատություն՝ ի հայտ եկող սպառնալիքներին հակազդելու համար. սա այն համաձայնագրի մի մասն է, որը մենք կնքել ենք ԱՄՆ-ի և Լիբանանի իշխանությունների հետ», – Նեթանյահուի խոսքը մեջբերում է նրա գրասենյակը։ Նեթանյահուն նաև նշել է Իսրայելի զինվորականների ձեռքբերումները Լիբանանում, ինչպիսիք են մեծ թվով հրթիռային կայանքների ոչնչացումը և Լիբանանի հարավում անվտանգության գոտու ստեղծումը, որը կանխում է Իսրայելի հյուսիսի վրա հնարավոր հարձակումները։ Դրա հետ մեկտեղ վարչապետն ընդգծել է, որ լիբանանյան «Հեզբոլլահ»-ի կողմից սպառնալիքը դեռևս գոյություն ունի։ Նրա խոսքով՝ հիմնական սպառնալիքն այժմ ներկայացնում են հրթիռները և անօդաչու թռչող սարքերը։ Դրանք «Հեզբոլլահ»-ի սպառազինությունների հիմնական տեսակներն են, և այդ պատճառով, Նեթանյահուի խոսքով, Իսրայելը ձգտում է խմբավորման զինաթափմանը։ Լիբանանն ու Իսրայելն ապրիլի 17-ին համաձայնել են տասնօրյա հրադադարի շուրջ։ Ընդ որում, լիբանանյան բանակը չի մասնակցել Իսրայելի հետ հակամարտությանը. մարտական գործողություններ է սկսել «Հեզբոլլահ» շարժումը՝ ի պատասխան Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարձակման: Շարժումը հրադադարի շուրջ պայմանավորվածության մասնակից չէ։ Չնայած հրադադարին, իսրայելցի զինվորականները և «Հեզբոլլահ»-ը վերսկսել են հարվածները միմյանց դիրքերին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5773

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով