Արարատյան դաշտավայրում կասեցվել է 9 ապօրինի հորի շահագործում. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արարատյան դաշտավայրի ջրային ռեսուրսների պահպանությանն ուղղված վերահսկողական միջոցառումների ընթացքում Արարատի ու Արմավիրի մարզերում հայտնաբերել են ապօրինի ջրօգտագործման 9 դեպք։ Ինչպես տեղեկանում ենք կառույցի տարածած հաղորդագրությունից, Արարատի մարզի Մասիս, Նորամարգ, Դարակերտ, Արտաշատ բնակավայրերում 8 քաղաքացի, չունենալով ջրօգտագործման թույլտվություն, ոռոգման նպատակով ապօրինի շահագործել է ընդհանուր 8 խորքային հոր։ Արմավիրի մարզի Փարաքար համայնքում ոսկյա զարդերի արտադրությամբ զբաղվող «Փաթիլա» ՍՊԸ-ն 1 ապօրինի հորից արտադրական և ոռոգման նպատակներով իրականացրել է ապօրինի ջրօգտագործում՝ առանց համապատասխան թույլտվության։ Տեսչական մարմնի Արարատի, Արմավիրի տարածքային բաժինների պետերի որոշումներով բոլոր ապօրինի հորերի շահագործումները կասեցվել են։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5715

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով