COP17-ին ընդառաջ Քննչական կոմիտեի ՊՈԱԿ-ի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ՝ 2026 թվականի հուլիսի 14-15-ը «Հանրային խոշոր միջոցառումների ընթացքում ՔԿՃՄ արտակարգ միջադեպի» սցենարով «Մերիդիան» էքսպո կենտրոնում տեղի է ունեցել դաշտային վարժանք, որին մասնակցել են նաև «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետները: Քննչական կոմիտեից հայտնում են, որ ըստ նախապես հաստատված սցենարի՝ պայմանական քիմիական վարակվածության պայմաններում, ՊՈԱԿ-ի փորձագետները համագործակցելով ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցների հետ՝ իրականացրել են դեպքի վայրի զննություն: Իրականացված վարժանքի ընթացքում շտկվել են առկա խնդիրները, մասնակիցներին շնորհվել հավաստագրեր:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9856

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով