Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին

Հուլիսի 21-ին՝ ժամը 07։37-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Կարմիր Սար» կոչվող հատվածում՝ օտարերկրացի զբոսաշրջիկին անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից օպերատիվ խումբ և մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները հայտնաբերել են նրան, ցույց տվել համապատասխան օգնություն և ուղեկցել Գավառ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9916

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով