17-ամյա տղան ձերբակալվել է

Երևանում թմրանյութ տեղադրող 17–ամյա տղա է ձերբակալվել. ոստիկաններն առգրավել են 29 փաթեթ մարիխուանա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։ Ոստիկանությունից հայտնում են, որ 17–ամյա տղան Վերին Շենգավիթի բնակիչ է և ապօրինի ձեռք է բերում, պահում, օգտագործում և տեղադրելու միջոցով իրացնում թմրանյութ։ «Հուլիսի 7–ին՝ ժամը 19․30–ին, Գարեգին Նժդեհի փողոցում թմրանյութ տեղադրելու և թաքստոցը լուսանկարելու պահին տղան ձերբակալվել է ու տեղափոխվել Շանգավիթի բաժին»,– ասված է հաղորդագրության մեջ։ Խուզարկությամբ ոստիկանները նրա մոտ հայտնաբերել են տարբեր գույների կպչուն ժապավեններով և մագնիսներով կահավորված 26 փաթեթ, որոնց ընդհանուր քաշն ավելի քան 46 գրամ էր։ Տղան ոստկաններին հայտնել է, որ փաթեթներով մարիխուանան ձեռք է բերել տելեգրամյան հավելվածի միջոցով՝ իրացման նպատակով և արդեն հասցրել է երեք փաթեթ տեղադրել ու լուսանկարել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տեղադրած երեք փաթեթները նույնպես հայտնաբերվել են։ Նախաքննությունը շարունակվում է։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9915

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով