«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան

Հուլիսի 21-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը հսկողություն է իրականացրել Երևան քաղաքի վարչական տարածքում գործող թվով 39 «Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում։ Արդյունքում` արձանագրվել է 50 վարչական իրավախախտում, մասնավորապես՝ – 39 դեպք՝ պիտանելիության ժամկետն անց ապրանքների վաճառքի, – 6 դեպք՝ մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի վաճառքի, – 1 դեպք՝ կառավարության կողմից սահմանված պահանջները չպահպանելու, – 3 դեպք՝ առանց համապատասխան թույլտվության ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի, – 1 դեպք՝ առանց համապատասխան թույլտվության հանրային սննդի կազմակերպման։ Ստուգայցերը կրելու են շարունակական բնույթ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9915

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով