Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է Ալեքսանդր Սիրսկու պաշտոնանկության և երկրում տեղի ունեցած կադրային փոփոխությունների մասին։ Բողոքի ակցիաների ֆոնին նա Միխայիլ Դրապատուն Ուկրաինայի զինված ուժերի նոր գլխավոր հրամանատար է նշանակել։ Նոր ղեկավարության առջև խնդիր է դրվել թարմացնել Գլխավոր շտաբի կառուցվածքը, մշակել պաշտպանության նոր ռազմավարություն, զարգացնել կորպուսային համակարգը, իրականացնել հեռահար հարվածներ և բարեփոխել մոբիլիզացիոն գործընթացը:



