«Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկին՝ կովկասյան ընձառյուծին։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը՝ հրապարակելով նաև տեսանյութ։ «Հայաստանի հարուստ կենսաբազմազանության հերթական վկայությունը «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆոտոթակարդները արձանագրել են Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկին՝ կովկասյան ընձառյուծին։ Այս բացառիկ կադրերը ևս մեկ անգամ հաստատում են, որ մեր երկրի բնությունը շարունակում է պահպանել իր կենսաբանական բազմազանության եզակի արժեքները, իսկ իրականացվող պահպանական միջոցառումները տալիս են շոշափելի արդյունքներ»,-գրել է Մաթևոսյանը։



