Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը

Հուլիսի 24-ին՝ ժամը 08։12-ին, 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Օհանովի փողոցի թիվ 23 հասցեի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։39-ին, մարվել՝ 09։21-ին։ Այրվել է Ford մակնիշի ավտոմեքենան։ Մեկ քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9674

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով