Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կտևի մինչև տարեվերջ, Նովակ

Ռուսաստանի իշխանությունները որոշել են մինչև տարեվերջ երկարաձգել բենզինի արտահանման արգելքը։ Այս մասին հայտնել է փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։ «Բենզինի արտահանման արգելքի մասով շտաբում որոշում ենք կայացրել այն երկարաձգել և՛ արտադրողների, և՛ ոչ արտադրողների համար,- ասել է կառավարության փոխնախագահը,- «Այսինքն՝ այն կերկարաձգվի մինչև տարեվերջ»։ Դիզելային վառելիքի արտահանման արգելքը նախատեսվում է չեղարկել «շուկայի վերականգնմանը զուգահեռ»։ Նովակը նշել է, որ նավթավերամշակման գործարաններում դիզվառելիքի ավելցուկի և վերամշակման ծավալների նվազման հետ կապված բարդություններ չպետք է առաջանան։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9723

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով