Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են

OpenAI-ի առաջատար գեներատիվ արհեստական ​​բանականության հարթակի՝ ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են գրանցվել, ինչի պատճառով ամբողջ աշխարհի հազարավոր օգտատերեր զրկվել են հարթակի հասանելիությունից ու դրա ծառայություններից օգտվելու հնարավորությունից։ Այս մասին հայտնում են SundayGuardian-ը, Times of India-ն և մի շարք այլ լրատվամիջոցներ։ Նշվում է, որ խափանումները սկսվել է մոտավորապես ժամեր առաջ և ազդում են ամբողջ աշխարհի օգտատերերի վրա, այդ թվում՝ ԱՄՆ-ում և Եվրոպայում։ OpenAI-ն ընդունել և հաստատել է խափանումների առկայությունը։ «Այո, մենք հիմա որոշակի խնդիրներ ունենք, աշխատում ենք դրանց վերացման ուղղությամբ»,-նշել է ընկերությունը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9723

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով