Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին

Գիտնականներն ուսումնասիրում են Ծիր Կաթին գալակտիկայում գտնվող մի մոլորակային համակարգ, որը կտրուկ տարբերվում է մեր Արեգակնային համակարգից։ Ավելին, այն նկարագրելու համար գիտնականները դժվարանում են համապատասխան տերմինաբանություն գտնել։ Համակարգը ներառում է մի կարմիր թզուկ աստղ, որի զանգվածը կազմում է մեր Արեգակի զանգվածի մոտ 40%-ը, և որի շուրջը պտտվում է մի գորշ թզուկ՝ երկնային մարմին, որը ջնջում է մոլորակի և աստղի միջև եղած սահմանը: Իր հերթին, գորշ թզուկի շուրջը պտտվում է Յուպիտերի չափսերով մի գազային աշխարհ, որը վերջերս է հայտնաբերվել Չիլիում գտնվող Եվրոպական հարավային աստղադիտարանի Շատ մեծ աստղադիտակի (VLT) օգնությամբ: Այս համակարգը գտնվում է Երկրից մոտ 71 լուսատարի հեռավորության վրա: Այս էկզոարբանյակն ունի Յուպիտերի՝ մեր Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակի և գազային հսկայի զանգվածի առնվազն 90%-ը։ Այն գորշ թզուկի շուրջը մեկ ամբողջական պտույտ է կատարում յուրաքանչյուր 170 օրը մեկ՝ մի հեռավորության վրա, որը կազմում է Երկրի և Արեգակի միջև եղած հեռավորության մոտավորապես մեկ հինգերորդը: Հետազոտողները փորձում են պարզել էկզոարբանյակի ծագումը: «Հնարավոր է՝ այն ձևավորվել է գորշ թզուկի շուրջ գտնվող գազի և փոշու սկավառակից, ճիշտ այնպես, ինչպես մոլորակներն են ձևավորվում աստղերի շուրջը: Կամ էլ այն կարող էր ավելի ուշ (գրավիտացիոն ուժով) որսացվել գորշ թզուկի կողմից»,- հայտնել է Դիեգո Պորտալեսի համալսարանի աստղաֆիզիկոս և YEMS-ի տնօրեն Ալիսա Զուրլոն:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9655

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով