Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամներ Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարում: Այդ մասին ասված է Շախմատի ֆեդերացիայի ֆեյսբուքի էջում։ «Հայկը և Ռոբերտը մրցաշարում չեն կրել ոչ մի պարտություն և 9 հնարավորից վաստակել են 7.5 միավոր։ Շնորհավորում ենք մեր շախմատիստներին՝ մաղթելով նոր հաջողություններ»,- նշված է գրառման մեջ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9655

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով