«Քրեական գործերի քննությունը տևում է մի ողջ հավերժություն» պնդումն այլևս ակտուալ չի լինելու. Գալյան

«Քրեական գործերի քննությունը տևում է մի ողջ հավերժություն» պնդումն այլևս ակտուալ չի լինելու՝ տեղեկացրել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով Քրեական դատավարության օրենսգրքի վերջին փոփոխություններին: Սրբուհի Գալյանը հիշեցրել է, որ մեր երկրում գործում են կարգավորումներ, ըստ որոնց գործերի քննության ժամկետն առաջին ատյանի դատարանում տևելու է ոչ ավելի, քան մեկ տարի: Այս ժամկետի երկարացման հնարավորություն նախատեսված է միայն դատարանի պատճառաբանված որոշմամբ՝ ոչ ավելի, քան երկու անգամ, մեկական տարով: Որպեսզի այս ժամկետը պահպանվի, և գործերի քննությունը արդյունավետ լինի, նախատեսվել են մի շարք կարգավորումներ, որոնք բեռնաթափելու են դատական պրոցեսը: Մանրամասները՝ տեսանյութում:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9641

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով