Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 28-ին՝ ժամը 07:00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07:00-ն կդադարեցվի՝ Գեղարքունիքի մարզի՝ Սևան քաղաքի, Գագարին, Ծաղկունք, Վարսեր բնակավայրերի, ինչպես նաև Բուսաբանական այգու տարածքի, «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի, Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սևան և հարակից իրավաբանական սպառողների, Կոտայքի մարզի Ջրառատ համայնքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9641

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով