Սի Ծինփինը Սլովակիային կոչ է արել կառուցողական դեր կատարել Չինաստան-ԵՄ հարաբերություններում

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հույս է հայտնել, որ Սլովակիան կառուցողական դեր կկատարի Չինաստան-ԵՄ հարաբերությունների կայուն զարգացումն առաջ մղելու հարցում։ Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը։ Պեկինում Սլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինիի հետ հանդիպման ժամանակ Սի Ծինփինը հայտարարել է, որ Չինաստանը ԵՄ-ն միշտ դիտարկել է որպես գործընկեր և ԵՄ-ի հետ հարաբերությունները զարգացնում է «անկեղծությամբ և բարի կամքով»։ Պետեր Պելեգրինին Չինաստանում է պետական այցով։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9640

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով