Ավստրիան քննարկում է պարտադիր զինծառայության ժամկետը երկարացնելու հնարավորությունը

Reuters գործակալության փոխանցմամբ՝ Ավստրիայի իշխանությունները դիտարկում են բանակում պարտադիր ծառայության ժամկետը 6-ից 9 ամիս երկարացնելու հնարավորությունը։ Այս քայլը պայմանավորված է Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի հետևանքով առաջացած անվտանգային մարտահրավերներով և այն մտահոգությամբ, որ բանակի գործող մոդելն այլևս լիովին չի համապատասխանում ժամանակակից սպառնալիքներին։ Եթե տասնամյակներ շարունակ ավստրիական զինված ուժերը հիմնականում կատարել են քաղաքացիական պաշտպանության գործառույթներ՝ օգնելով տարերային աղետների ժամանակ և հսկելով սահմանները անօրինական միգրացիայի դեմ պայքարելու համար, ապա այժմ Վիեննայում քննարկվում է բանակային բարեփոխումների անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով Եվրոպայում փոխված ռազմաքաղաքական իրավիճակը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9635

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով