ՌԴ ԱԳ փոխնախարարն Ասիայում ՆԱՏՕ-ի նմանօրինակի ստեղծման կոչերն անհեռանկարային է անվանել

ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Եվրոպայի կոչերն Ասիայում ՆԱՏՕ-ի նմանօրինակի՝ «Հնդկա-խաղաղօվկիանոսյան պայմանագրի կազմակերպության» ստեղծման վերաբերյալ ոչ մի լավ բան չեն խոստանում տարածաշրջանին։ Նա հիշեցրել է ՆԱՏՕ-ի պատմական ժառանգությունը Հարավսլավիայում, Իրաքում, Լիբիայում և Ուկրաինայում՝ ընդգծելով, որ Ռուսաստանը տարածաշրջանում հանդես է գալիս միավորիչ օրակարգով։ Ռուդենկոյի խոսքով՝ հաջող ապագայի միակ ուղին համատեղ զարգացումն է, որի բարձր չափանիշներն ապահովում են այնպիսի բազմակողմանի ինստիտուտներ, ինչպիսիք են ԵԱՏՄ-ն, ՇՀԿ-ն և ԱՍԵԱՆ-ը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9635

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով