Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆատմա Մոհաջերանիի հայտարարությամբ՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով սկսված էսկալացիայի ժամանակահատվածում երկիրը կորցրել է բնական գազի օրական արդյունահանման հզորության մոտ 230 միլիոն խորանարդ մետր։ Թեհրանում կայացած մամուլի ասուլիսում նա նշել է, որ 40 օր տևած ռազմական գործողությունների ընթացքում վնասվել են երկրի գազարդյունահանող ենթակառուցվածքային օբյեկտները:



