ԱՄՆ-ն հստակ գիտի՝ ինչ է կատարվում Իրանի միջուկային օբյեկտում, և կարիք չկա, որ Նեթանյահուն հայտնի աշխարհին այդ մասին. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ տիեզերական ուժերը «հստակ գիտեն, թե ինչ է կատարվում» Քոլանգ լեռան (խմբ.՝ անգլերեն Պիկաքս լեռ, որը թարգմանաբար նշանակում է քլունգ) վրա, և կարիք չկար, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հանրային կերպով հայտարարեր, որ իրեն այդ մասին ինչ-որ բան է հայտնելու։ Այս մասին նա ասել է «Fox & Friends» հաղորդման ժամանակ։ Թրամփը նշել է, ԱՄՆ ռազմական ստորաբաժանումն ունի «աշխարհի լավագույն տեսախցիկները», որոնք ուղղված են իրանական միջուկային օբյեկտին։ «Ես հստակ գիտեմ, թե ինչ է կատարվում Պիկաքսում։ Դա մեծ խնդիր չէ։ Մենք ոչնչացրել ենք նրանց միջուկային օբյեկտները, և մենք ստիպված կլինենք ոչնչացնել Պիկաքսը։ Եթե մենք գործարք չկնքենք, ուրեմն գործարք չենք կնքի։ Մենք այն շատ հեշտությամբ կվերացնենք», – ասել է Թրամփը։ New York Post-ը հաղորդում է, որ Նեթանյահուի թիմը պատրաստվում է հետախուզական տվյալներ ներկայացնել Թրամփին այն մասին, որ Իրանը, ենթադրաբար, ընդլայնում է իր գործունեությունը Քոլանգ լեռան օբյեկտում։ Թրամփը հայտարարել է, որ կարիք չկա, որ Իսրայելի վարչապետ Բենիամին աշխարհին հայտնի Քոլանգ լեռան հետ կապված Իրանի մտադրությունների մասին։ «Ես լսել եմ, որ Բիբին (խմբ.՝ Բենիամին Նեթանյահուն) հայտարարեց այդ մասին։ Ես ասացի. «Ինչո՞ւ պարզապես ինձ չես ասում դա։ Ի՞նչ պարտադիր է դա հայտարարել աշխարհին»», – ասել է Թրամփը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9632

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով