Ֆրանսիայում թանգարանային կողոպուտների ալիք է

Հուլիսին Ֆրանսիայի Տարն, Կոտ-դ’Օր և Ստորին Հռենոս դեպարտամենտներում թալանվել է երեք թանգարան, հայտնում է Le Parisien-ը։ Հուլիսի 1-ին Տարն դեպարտամենտի Մոնտանի հնագիտական կենտրոնում գիշերը կոտրել են պահեստասենյակի դուռը և գողացել մ.թ.ա. 50 թվականին թվագրվող շուրջ 40 մետաղադրամ։ Պատճառված վնասը գերազանցել է 120 հազար եվրոն։ Չորս օր անց Վինժեն-սյուր-Մոդեր համայնքում գտնվող Lalique թանգարանից գողացել են 27 զարդ։ Ընդամենը 10 րոպեում նրանք ավելի քան 4,5 միլիոն եվրոյի վնաս են պատճառել։ Ամենավերջին և ամենահամարձակ կողոպուտը տեղի է ունեցել հուլիսի 24-ին՝ Կոտ-դ’Օր դեպարտամենտի Շատիյոն-սյուր-Սեն համայնքի երկրագիտական թանգարանում։ Երկու կողոպտիչներ, կոտրելով ցուցափեղկը, հափշտակել են «Վիքսի տիկնոջ» անգին համարվող ոսկե վզնոցը։ Այն կշռում է 480 գրամ և թվագրվում է մ.թ.ա. V դարով։ Գողության մեջ կասկածվողներից մեկը ձերբակալվել է։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9505

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով