ՆԳՆ ոստիկանության ծառայողները Եղվարդում ապօրինի գործող հրաձգարանում մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերել

ՆԳՆ քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերել, որ Եղվարդ քաղաքի 51-ամյա բնակիչը զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ՝ առանց համապատասխան թույլտվության կազմակերպում է հրաձգության պարապմունքներ՝ այցելուներին տրամադրելով հրաձգարանի տարածքում պահվող ապօրինի զենք-զինամթերք։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ Եղվարդ քաղաքում ապօրինի գործող հրաձգարանի տարածքում հայտնաբերվել են 3 ինքնաձիգ, որսորդական 3 հրացան, լիցքավորված ատրճանակ, տարբեր տեսակի և տրամաչափի 2210 փամփուշտ, հակահետևակային և հակատանկային ականներ, մարտական գլխիկներով ականանետեր, ականանետի արկեր, 15 նռնակ, նռնակի պայթուցիչներ, փամփշտատուփեր, որոնցից մի քանիսը՝ լիցքավորված և տարբեր տեսակի այլ զինամթերք։ Եղվարդ քաղաքի 51-ամյա բնակիչն ու հրաձգարանի աշխատակիցը ձերբակալվել են։ Ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ու առգրավման ծավալուն միջոցառումները շարունակվում են։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9505

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով