Ֆինանսավորման է երաշխավորվել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոց

ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն ֆինանսավորման է երաշխավորել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոց, որը կիրականացվի 2026 թվականին: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: Ֆինանսավորման ընդհանուր ծավալը կազմում է ավելի քան 11 մլն դրամ: Մասնավորապես, կֆինանսավորվեն հետևյալ միջոցառումները՝ «Մաթեմատիկական ֆիզիկայի ստոխաստիկ և անալիտիկ մեթոդներ» 12-րդ միջազգային գիտաժողով. Ավանդական երաժշտության ու պարի ավանդույթների միջազգային խորհրդի (ICTMD) «Երաժշտություն և փոքրամասնություններ» ուսումնասիրությունների խմբի 13-րդ միջազգային սիմպոզիում. Վիճարկվող անցյալներ, անորոշ ապագա(ներ). ժառանգություն, հիշողություն և պատմություն. Արևելյան Եվրոպայի չղջիկների ուսումնասիրության 2-րդ գիտաժողով. «Միկրոալիքային և տերահերցային տեխնոլոգիաներ, հեռահաղորդակցական կապ և օպտոէլեկտրոնիկա» միջազգային գիտաժողով. «Ճարտարապետական ժառանգություն և արդի ճարտարապետություն» միջազգային գիտաժողով (ICAHCA-2026). «Քաղաքացիական և շրջակա միջավայրի ճարտարագիտություն-2026» միջազգային գիտաժողով (ICCEE-2026). «Պոպուլյացիոն գենոմիկայի նախաձեռնությունները թերներկայացված պոպուլյացիաների շրջանում. գլոբալ առողջապահական հավասարության խթանում» միջազգային աշխատաժողով: Երիտասարդ գիտնականների դպրոցների ցանկը լրացվել է հետևյալ նախաձեռնություններով՝ «Ֆիզիկան ու մենք» ամառային ճամբար. «Օպտիկայի և ֆոտոնիկայի ժամանակակից կիրառությունները» 2-րդ միջազգային քոլեջ. Տունը որպես տեքստ. ճարտարապետական և մարդաբանական հետազոտությունների միջազգային ամառային դպրոց-2026. Երիտասարդական միջազգային աշնանային 7-րդ դպրոց «Շրջակա միջավայրի գիտություններ. սննդի ռիսկի և օգուտի գնահատում՝ ԵՄ առաջատար փորձ»: Ավելի վաղ՝ 2026 թվականի համար, ֆինանսավորման էր երաշխավորվել 13 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 7 դպրոց: «Գիտական միջոցառման և երիտասարդ գիտնականների դպրոցի կազմակերպման համար ֆինանսական աջակցության տրամադրման կարգի» համաձայն՝ ՀՀ 2026 թ․ և նախորդ տարիների պետական բյուջեից ֆինանսավորման ենթակա գիտական միջոցառումների և երիտասարդ գիտնականների դպրոցների ցանկերը հնարավոր է տեսնել այստեղ:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9505

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով