Քննարկվել են Հայաստան-Բոլիվիա համագործակցության զարգացման հեռանկարները

Ուրուգվայում ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանը հանդիպում է ունեցել Բոլիվիայի արտաքին հարաբերությունների նախարարի տեղակալ Կարլոս Պասի հետ: Այս մասին հայտնում է դեսպանությունը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության զարգացման հեռանկարները՝ ընդգծելով քաղաքական երկխոսության խորացման, տնտեսական համագործակցության ընդլայնման, ինչպես նաև՝ միջազգային հարթակներում փոխգործակցության ամրապնդման կարևորությունը: ՀՀ դեսպանն ու Բոլիվիայի արտաքին հարաբերությունների նախարարի տեղակալն անդրադարձել են նաև Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին՝ երկուստեք ընդգծելով միջազգային համագործակցության կարևորությունը: Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը՝ երկու երկրների միջև բարեկամական կապերի հետագա ամրապնդմանը նպաստելու նպատակով:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9505

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով