ՆԳՆ քրեական ոստիկաններն առանձնապես խոշոր չափի թմրամիջոց են հայտնաբերել․ 1 անձ ձերբակալվել է

Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն են իրացրել Երևան քաղաքի վարչության գործընկերների և Երևանի պարեկների հետ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից: Հուլիսի 29-ի գիշերվա ժամը 2-ին մոտ, Միքայելյան հիվանդանոցի դիմաց գտնվող գերեզմանատան տարածքում, թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է տեղափոխվել մայրաքաղաքի բնակիչ 39-ամյա մի տղամարդ։ Նրա խուզարկությամբ հայտնաբերված թղթե երեք փաթեթում կար մեթամֆետամինի նմանվող ընդհանուր 308 գրամ զանգված։ Նույն զանգվածից հայտնաբերվել է նաև նրա հեռախոսի պատյանում, իսկ պայուսակի մեջ եղած տարայում կար սուբուտեքս դեղահաբի մոտ 15 գրամ փոշենման զանգված։ 39-ամյա տղամարդը ներկայացվել է Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանի քննչական բաժին։ Կատարվում է նախաքննություն։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9576

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով