Իրողություն է փոխվել. Հայաստանը պիտի վերանայի իրանական գազատարի ռուսական կառավարումը

Հայաստանը կողմ է Իրանից գազի արտահանման ծավալները ավելացնելու Թեհրանի առաջարկին։ Իրան կատարած եռօրյա այցից հետո ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն «Ազատության» հետ զրույցում տեղեկացրել է, որ «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակում իրանական գազի ծավալները հնարավոր է առնվազն կրկնապատկել։ «Երկուստեք արձանագրել ենք, որ ՀՀ-ն փաստացի ունի ավելի մեծ ծավալով գազ ստանալու անհրաժեշտություն, Իրանն ունի ավելի մեծ ծավալով էլեկտրաէներգիա ստանալու անհրաժեշտություն, մեր խողովակաշարի առկա թողունակությունն ավելի մեծ է, քան դրանով հոսող այս պահին գազն է»,- նշել է Խուդաթյանը։ Առավել մանրամասն՝ տեսանյութում

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9589

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով