Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին

Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իսրայելի հետ ռազմական գործողությունների ընթացքում Իրանը չի դադարեցրել անօդաչու թռչող սարքերի արտադրությունը. ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին նշել է Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ներկայացուցիչ Մոհամադ Աքրամինիան։ «Մեր զինամթերքների մի մասն արտադրվել է պատերազմի ընթացքում, այսինքն՝ մեր ԱԹՍ-ների մի մասն արտադրվել է ռազմական գործողությունների ընթացքում և կիրառվել հաջորդ օրերին»,- նշել է պաշտոնյան։ Նրա խոսքով, եթե ԱՄՆ-ն ու Իսրայելը վերսկսեն ռազմական գործողություններն Իրանի դեմ, անպայման ավելի հուժկու հակահարված կստանան։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5699

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով