Իտալիան կասեցրել է Շենգենյան համաձայնագրի գործողությունն Իսպանիայի հետ

Իտալիայի ներքին գործերի նախարարությունը կարգադրել է փակել երկրի ծովային և օդային սահմաններն Իսպանիայի հետ՝ ժամանակավորապես կասեցնելով երկու երկրների միջև ազատ տեղաշարժի մասին Շենգենյան համաձայնագրի գործողությունը, հայտնում է Euronews-ը։ Այդ որոշման մասին հինգշաբթի երեկոյան արդեն հայտարարել էին վարչապետ Մելոնին և փոխվարչապետներ Տայանին ու Սալվինին՝ իսպանական հյուսիսաֆրիկյան Սեուտա անկլավ հազարավոր ներգաթյալների ժամանումից հետո։ Որոշումը պաշտոնապես հաստատվել է ուրբաթ՝ Ներքին գործերի նախարարության նիստում, որը նախագահում էր ներքին գործերի նախարար Մատեո Պիանտեդոզին՝ միգրացիայի և սահմանների անվտանգության վերլուծության կոմիտեի գնահատականների հիման վրա։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9656

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով