ԱՄՆ-ում նշել են ամենավտանգավոր ու անվտանգ ավտոմեքենաները

ԱՄՆ Ճանապարհային անվտանգության ապահովագրության ինստիտուտի (IIHS) տվյալներով՝ վարորդների մահացության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Kia Rio (1 տարում 170 մահ՝ 1 միլիոն մեքենայի հաշվով), Chrysler 300, Dodge Challenger և Kia Forte մոդելներում։ Փորձագետները նշում են, որ կոմպակտ մեքենաները վատ են դիմակայում խոշոր ամենագնացների հետ բախումներին, իսկ սպորտային մոդելների դեպքում պատճառն ագրեսիվ վարորդական ոճն է: Մյուս երթևեկության մասնակիցների համար ամենամեծ վտանգը ներկայացնում են ծանր փիքափները. ցանկը գլխավորում է Ram 3500 Crew Cab-ը (204 այլ վարորդի մահ՝ 1 միլիոն մեքենայի հաշվով), որին հաջորդում են Chevrolet Silverado 3500-ը և Dodge Charger-ը: Միևնույն ժամանակ միանգամից վեց մոդել, այդ թվում՝ Audi Q7, BMW X7, Chevrolet Tahoe, Mercedes-Benz GLB-Class և Toyota Tundra մեքենաները, ուսումնասիրության ողջ ընթացքում ցույց են տվել վարորդների մահացության զրոյական մակարդակ: IIHS-ում ընդգծում են, որ վիճակագրության վրա ազդում են ոչ միայն մեքենայի կառուցվածքը, այլև վարորդների տարիքը, փորձը և վարելու ոճը:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9679

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով