Ավստրալիայում դեռահասների 80%-ը շրջանցել է սոցցանցերի արգելքը

Ավստրալիայի կառավարությունը պաշտպանել է մինչև 16 տարեկանների համար սոցցանցերի արգելքի մասին օրենքը, չնայած նոր տվյալներին, ըստ որոնց՝ սահմանափակումների ուժի մեջ մտնելուց երեք ամիս անց էլ 10 դեռահասից ավելի քան 8-ը շարունակում է օգտվել հարթակներից, հայտնում է Reuters-ը։ Արգելքը գործում է դեկտեմբերից՝ երեխաների հոգեկան և ֆիզիկական առողջությունը պաշտպանելու նպատակով։ Կառավարության ներկայացուցիչ Էնդրյու Լեյի խոսքով՝ արդեն արգելափակվել են միլիոնավոր օգտահաշիվներ, իսկ 100%-անոց արդյունք ի սկզբանե չէր էլ ակնկալվում՝ ճիշտ այնպես, ինչպես ալկոհոլի վաճառքի տարիքային սահմանափակման դեպքում։ Ինտերնետային կարգավորողի (eSafety) ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 10-15 տարեկան երեխաները մարտին սոցցանցերից օգտվել են նույն հաճախականությամբ, ինչ մինչև արգելքը, իսկ ծնողների վերահսկողությունն անգամ նվազել է։ Իշխանությունները նախատեսում են խստացնել վերահսկողությունը և կրկնապատկել տուգանքները պահանջները չկատարող տեխնոլոգիական ընկերությունների համար։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9679

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով