Ուկրաինայի արտաքին հետախուզական ծառայության նոր ղեկավար կնշանակվի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը։ Այս մասին Կիևում Ուկրաինայի դեսպանների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ «Որպեսզի նրան ավելի շատ հնարավորություններ տրվի միաժամանակ զբաղվել հենց այս հարցերով՝ դիվանագիտությամբ, պաշտպանությամբ և ԱՄՆ-ի ու այլ գործընկերների հետ բանակցային գործընթացով, Ումերովը կնշանակվի Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար», – ասել է Զելենսկին։



