Ֆրանսիայում անտառային հրդեհների բռնկման գործերով 375 մարդ է ձերբակալվել

Ամռան սկզբից ի վեր Ֆրանսիայում բռնկված բազմաթիվ անտառային հրդեհների առաջացման հետ առնչություն ունենալու կասկածանքով երկրում ձերբակալվել է 375 մարդ, որոնց թվում՝ 142 անչափահաս: Այդ մասին օգոստոսի 3-ին հաղորդել է BFMTV-ը՝ հղում անելով ներքին գործերի նախարարությանը։ Ձերբակալված 375 անձանցից 36-ը կամ դատապարտվել են ազատազրկման, կամ մինչև դատը գտնվում են նախնական կալանքի տակ։ Հեռուստաալիքը նշում է, որ վերջին շաբաթներին Ֆրանսիայի տարբեր վայրերում, մասնավորապես, Ժիրոնդա, Օդ և Սենա-ի-Մառնա դեպարտամենտներում, բռնկվել են մի քանի հրդեհներ։ Դրանցից մի քանիսը պայմանավորված են սաստիկ տապով, մյուսները կարող են լինել մարդու գործունեության հետևանք։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունիեսը հուլիս ամսին հայտարարել էր, որ հրդեհների հետ կապված գրանցված միջադեպերի երկու երրորդն իրենցից ներկայացնում են «դիտավորյալ հրկիզում», իսկ մնացածները՝ պատահականություն։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9842

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով