168 TV -ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրը հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանն է։ Խոսելով այն հարցի շուրջ, թե ինչպե՞ս կզարգանան քաղաքական գործընթացներն առաջիկա շաբաթներին Հայաստանում՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, Նաիրա Զոհրաբյանն ընդգծում է, որ շատ լավ ճանաչելով Նիկոլ Փաշինյանին՝ վստահ է, որ Նիկոլ Փաշինյանն անելու է բառացիորեն ամեն ինչ՝ իր իշխանության վերարտադրությունն ապահովելու համար։ ԱԺ նախկին պատգամավորի կարծիքով՝ նման իրավիճակում ընդդիմությունը պետք է շատ պարզ կոդերով և մեսիջներով խոսի մարդկանց հետ, որ հասարակությունը հավատա։



