Լիբանանում ԱՄՆ դեսպանը հուսադրող է համարել Իսրայելի և Լիբանանի բանակցությունները

Լիբանանում ԱՄՆ դեսպան Միշել Իսան հայտարարել է, որ հուսադրող են Հռոմում ԱՄՆ-ի միջնորդությամբ Իսրայելի և Լիբանանի միջև ընթացող խաղաղության բանակցություններով։ Նրա խոսքով՝ դեռևս մեծ տեխնիկական աշխատանք է պահանջվում տեղում քաղաքացիական անձանց անվտանգությունն ապահովելու համար։ Դեսպանն ընդգծել է, որ թղթի վրա համաձայնագիր կազմելու և այն պատասխանատվությամբ կյանքի կոչելու միջև կա նշանակալի տարբերություն, և չափազանց արագ շարժվելը վտանգում է հենց այն մարդկանց անվտանգությունը, որոնց պաշտպանությանն ուղղված է այս գործընթացը:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9869

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով