«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Նժար» սահմանադրական շարժման համահիմնադիր, ՀՀ վարչապետի թեկնածու, իրավապաշտպան , «Բոլորին դեմ եմ» կուսակցության նախընտրական ցուցակի ներկայացուցիչ Նինա Կարապետյանցն է: «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում Հայաստան եկած ադրբեջանական փորձագիտական խմբի համակարգող, Հարավային Կովկասի հետազոտական կենտրոնի տնօրեն, Ալիևի հիմնական քարոզիչ Ֆարհադ Մամեդովը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել և գրել. «Դու քայլում ես Բաքվում, կանգնած սպասում ես լուսացույցին, որ անցնես փողոցը, և հանկարծ գովազդային էկրանից քեզ է նայում Հայաստանի վարչապետը՝ հայտարարելով, որ պատրաստվում է ընդլայնել հարաբերություններն Ադրբեջանի և Թուրքիայի հետ»։ Նույն այս օրերին Նիկոլ Փաշինյանի թիմակիցները (օրինակ՝ Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար, Հայաստանի էլեկտրական ցանցերի Շիրակի մարզի «Ղարս» մասնաճյուղի տնօրեն նշանակված Սարիկ Մինասյանը) Ոսկեհասկում Քաղաքացու օր էր նշում՝ «Չկա Հայաստան առանց Փաշինյան» պաստառի ներքո: Նինա Կարապետյանցի հետ հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև:



