Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը. ԶԼՄ-ներ

Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի արևելյան Կունար երկրամասի գնդակոծումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են աֆղանական լրատվամիջոցները։ «Կունար երկրամասի տեղական աղբյուրները հայտնում են, որ Պակիստանի բանակը գնդակոծում է Խաս-Կունար ճանապարհը՝ օգտագործելով ծանր տեխնիկա։ Բնակիչների խոսքով՝ գնդակոծության ձայները խուճապ են առաջացրել։ Խիջրաթաբադ ճամբարի և Շալիդակ շրջանի մի շարք ընտանիքներ լքել են իրենց տները»,- ասված է հաղորդագրությունում։ Վիրավորների և զոհերի վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5715

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով