Հութիները օգոստոսի 4-ին հայտարարել են, որ անօդաչու թռչող սարքի օգնությամբ գրոհել են Սաուդյան Արաբիայի հարավ-արևմուտքում գտնվող Նաջրան քաղաքի օդանավակայանի վրա: Այդ մասին հայտնում է Al Jazeera-ն։ Հութիների խոսքով՝ գրոհը հասել է նպատակին։ «Գրոհն իրականացվել է ի պատասխան սաուդյան հակառակորդի անօդաչու թռչող սարքերի կողմից Եմենի Սաադա և Հադջա նահանգների օդային տարածության խախտման», – ասվում է հութիների հայտարարության մեջ։ Հուլիսին իրանամետ հութիները և Սաուդյան Արաբիան վերսկսել են փոխադարձ հարվածները։ Հութիները հայտարարել են սաուդյան նավերի նկատմամբ ծովային շրջափակման մասին և գրոհել Կարմիր ծովում սաուդյան լցանավերի վրա, իսկ ավելի ուշ հայտարարել են թագավորության տարածքում Saudi Aramco ընկերության օբյեկտների վրա հարվածների մասին։ Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի փորձերը՝ համոզելու հութիներին դադարեցնել ռազմական գործունեությունը, առայժմ ապարդյուն են։ Օգոստոսի 4-ին Սաուդյան Արաբիայի Saudi Aramco ազգային նավթային ընկերության գործադիր տնօրեն Ամին Նասերը հայտարարել է, որ հուլիսին նավթային ձեռնարկություններին հասցված հարվածները որևէ ձևով չեն ազդել դրա առևտրային գործունեության վրա։



