Lիբանանյան ծագմամբ ամերիկացի մտածող, փիլիսոփա, ակնարկագիր և մաթեմատիկոս Նասիմ Նիկոլաս Թալեբը հայտարարել է, որ մերժել է Ադրբեջանում դասախոսություն կարդալու առաջարկը։ «Ինձ խնդրել էին մեկնել Ադրբեջան՝ դասախոսություն կարդալու։ Ես մերժեցի, և նրանք զգալիորեն բարձրացրին առաջարկվող վարձատրության չափը՝ չգիտակցելով իմ բարոյական սկզբունքները՝ կարծելով, թե այն ինչ-որ բան կփոխի, – գրել է Թալեբը՝ եզրափակելով, որ ոտք չի դնի Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը բանտարկված է այնտեղ։ Փիլիսոփան նաև արձագանքել է այն հանգամանքին, որ Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան նախկինում մեջբերել է իր մտքերը՝ նշելով, որ դա որևէ պարտավորություն չի ստեղծում իր համար. «Ես անշարժ գույքի վաճառող չեմ», – գրել է նա։ Թալեբը 2023 թվականի նոյեմբերին այցելել էր Հայաստան՝ մասնակցելու Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովին։ Այցի ընթացքում նրան ընդունել էր նախագահ Վահագն Խաչատուրյանը, որը նաև խմբագրել է Թալեբի մի շարք աշխատությունների հայերեն թարգմանությունները։ Թալեբն անդրադարձել էր նաև սփյուռքի, մասնավորապես՝ հայկական սփյուռքի թեմային՝ նշելով, որ, լինելով լիբանանյան ծագմամբ, սերտ կապեր ունի լիբանանահայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հիշեցնենք, Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը կրկին պաշտոնական նամակներ է ուղարկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևային՝ Բաքու միջազգային կանանց մարդասիրական պատվիրակության այցը կազմակերպելու նպատակով։ Նրա կալանքը շարունակվում է 2023 թվականի սեպտեմբերից, և այդ ամբողջ ընթացքում նա ոչ մի անգամ չի կարողացել անձամբ հանդիպել ընտանիքի հետ։ Ավելի վաղ ես դիմումներ էի հղել Ադրբեջանի Հանրապետության Մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևային և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Բաքու միջազգային կանանց մարդասիրական պատվիրակության նախապատրաստման կապակցությամբ։ Մինչ օրս ուղարկված դիմումներին պաշտոնական պատասխաններ չեն ստացվել։ Զրուցել ենք «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում



