«Նյու Յորք թայմսի» տեղեկություններով՝ ԱՄՆ-ը և Իրանը «մոտ են համաձայնագրի նոր տարբերակին»։ Ըստ այդմ, Հորմուզի նեղուցում նավագնացությունը «կիրականացվի երկու երթուղով: Պարսից ծոց մտնող նավերը կանցնեն հյուսիսային՝ իրանական առափնյակին հարող «միջանցքով», իսկ Ծոցից դուրս եկող նավերը կօգտագործեն հարավային՝ Օմանի ափամերձ երթուղին»։ Իրանի պաշտոնական աղբյուրները պարբերականին ասել են, որ իշխանությունները «մտադիր չեն տրանզիտային տուրքեր սահմանել, փոխարենը կգանձվի «ծառայությունների դիմաց» վարձավճար»։ Ենթադրվում է, որ այդ գումարները կծախսվեն նեղուցի շահագործման «բնապահպանական հետևանքների փոխհատուցման և անվտանգ նավագնացություն ապահովելու նպատակով»։ Ըստ ամերիկյան պարբերականի ունեցած տեղեկությունների, «ստացված եկամուտները հավասարապես կկիսվեն Իրանի և Օմանի միջև»։ Սպիտակ տան



