Bloomberg գործակալության տվյալներով՝ անցյալ ամիս եվրոպական երկրները Ռուսաստանի ներկայացուցիչների հետ անցկացրել են ևս մեկ գաղտնի հանդիպում՝ ուղղված Ուկրաինայում պատերազմի դադարեցմանը։ Ոչ պաշտոնական այս բանակցություններին մասնակցել են Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի և Գերմանիայի բարձրաստիճան նախկին դիվանագետներ, մինչդեռ Կրեմլի ներկայացուցիչների անունները չեն հրապարակվում, իսկ մասնակից պաշտոնյաները հանդիպումը պաշտոնապես չեն հաստատել։ Չնայած նման փորձագիտական շփումները կրում են մասնավոր բնույթ և նպատակ ունեն մշակելու հնարավոր լուծումներ, Ուկրաինայի ԱԳՆ-ում հայտարարել են, որ դրանք որևէ իրական նշանակություն չունեն պատերազմի ավարտի համար, քանի որ Կիևը որևէ մեկին չի լիազորել նման բանակցություններ վարել։



