Թրամփի գոլֆի ակումբի մոտ նրա ժամանումից առաջ զինված տղամարդու են ձերբակալել

Կալիֆոռնիայի իրավապահ մարմինները Լոս Անջելեսի շրջանում զինված տղամարդու են ձերբակալել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գոլֆի դաշտի մերձակայքում՝ Սպիտակ տան ղեկավարի՝ այնտեղ այցից առաջ։ ABC News-ը հաղորդում է, որ տղամարդը լուսանկարում և տեսանկարահանում էր Թրամփի գոլֆի ակումբը և հետևում անվտանգության ծառայության գործողություններին։ Տղամարդը 38-ամյա Ջանին Ջոն Թեյլն է Դաունիից, որը հետաքննության տակ է կողոպուտի գործով։ Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 2-ին, սակայն այդ մասին հրապարակումներ են հայտնվել միայն օգոստոսի 4-ին։ Խուզարկության ընթացքում Թեյլի մոտ գտել են փամփուշտներով պահեստատուփ։ Նրա մեքենայում հայտնաբերվել է լիցքավորված ատրճանակ, իսկ տանը՝ վերափոխված գրոհային հրացան, երկու ռացիա, զրահաբաճկոն, ինչպես նաև մի քանի ծոցատետր՝ «անհանգստություն առաջացնող գրություններով»։ Թրամփն օգոստոսի 4-ին Վաշինգտոնից Լոս Անջելես է մեկնել Հանրապետական ​​կուսակցության համար միջոցների հանգանակության միջոցառմանը մասնակցելու համար։ Fox News-ի հետ զրույցում մեկնաբանելով միջադեպը՝ Թրամփը նշել է, որ ինքն այնպիսի նախագահ է, որի գործողությունները մեծ ազդեցություն ունեն։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10002

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով