ՀԾԿՀ նախագահն այցելել է «Գազպրոմ Արմենիա»-ի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստ

Օգոստոսի 4-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը և հանձնաժողովի անդամներն աշխատանքային այց են կատարել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստ կայան։ Այս մասին տեղեկացնում են ՀԾԿՀ-ից: Ընկերության գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանի ուղեկցությամբ հանձնաժողովի պատվիրակությունը ծանոթացել է կայանի արտադրական գործընթացներին, տեխնոլոգիական ենթակառուցվածքներին, բնական գազի պահեստավորման առկա հզորություններին, ինչպես նաև պահեստային հորերի վերականգնման և զարգացման ծրագրով նախատեսված աշխատանքներին։ Այցի շրջանակում հանձնաժողովի նախագահը և անդամները շրջայց են կատարել նաև գազահորերի տարածքում, որտեղ ընկերության մասնագետները ներկայացրել են բնական գազի պահեստավորման գործընթացի տեխնոլոգիական առանձնահատկությունները և առկա խնդիրները։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10027

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով