Հայազգի բժիշկը նշել է այն մթերքները, որոնք երիկամներում քար են առաջացնում

Սննդակարգերի որոշ տեսակներ կարող են երիկամներում քարերի առաջացման պատճառ դառնալ, զգուշացրել է ուրոլոգ-ուռուցքաբան Վիգեն Մալխասյանը։ aif.ru-ին տված հարցազրույցում նա թվարկել է այն սննդամթերքները, որոնք երիկամներում քարերի առաջացման պատճառ են դառնում։ Մասնագետի խոսքով՝ քարերը ամենից հաճախ առաջանում են կալցիումի օքսալատից։ «Օքսալատի կոնցենտրացիայի աճը խթանում է բյուրեղների առաջացումը, որոնք աստիճանաբար մեծանում են և վերածվում են քարերի»,- բացատրել է Մալխասյանը։ Բժիշկը նշել է, որ սննդակարգը էական դեր է խաղում այս գործընթացում. օրինակ՝ աղի ավելցուկը, կենդանական սպիտակուցը և օքսալատներով հարուստ սնունդը մեծացնում են ռիսկը: Երիկամներում քարերի առաջացմանը նպաստող սննդամթերքների շարքում նա նշել է մուգ շոկոլադը, կանաչ պղպեղը, ճակնդեղը, թուզը, ազնվամորին, ընկույզը և հնդկաձավարը: Մալխասյանն ընդգծել է, որ այս սննդամթերքներից լիովին հրաժարվելու անհրաժեշտություն չկա։ Դրանց օգտագործումը նվազեցնելը խորհուրդ է տրվում միայն այն դեպքում, եթե լաբորատոր հետազոտությունները ցույց են տալիս օքսալատի բարձր մակարդակ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5702

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով